booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / «Կոնսենսուս ընդդեմ մեկի» հեռանկարը․ ինչ սցենարի է պատրաստվում Փաշինյանը

«Կոնսենսուս ընդդեմ մեկի» հեռանկարը․ ինչ սցենարի է պատրաստվում Փաշինյանը

Լրահոս

6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները
30.11.2021 | 15:14   ***
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով...
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
30.11.2021 | 15:09   ***
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայո...
ArmnewsOnline TV Youtube chanel
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջ
30.11.2021 | 14:59   ***
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործար...
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայելական հետախուզության զգուշացումն ԱՄՆ-ին
30.11.2021 | 14:49   ***
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայե...
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
30.11.2021 | 14:43   ***
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները
30.11.2021 | 14:24   ***
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժող...
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
30.11.2021 | 14:20   ***
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում․ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն
30.11.2021 | 14:10   ***
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետն...
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
30.11.2021 | 14:05   ***
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
30.11.2021 | 13:56   ***
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է Մեսսիին
30.11.2021 | 13:48   ***
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է...
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
30.11.2021 | 13:33   ***
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվ...
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է
30.11.2021 | 13:30   ***
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու ...
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
30.11.2021 | 13:16   ***
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը
30.11.2021 | 13:11   ***
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխ...
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար
30.11.2021 | 13:07   ***
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձա...
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
30.11.2021 | 13:00   ***
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորք...
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
30.11.2021 | 12:51   ***
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն
30.11.2021 | 12:46   ***
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դ...
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է
30.11.2021 | 12:28   ***
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապար...
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն
30.11.2021 | 12:23   ***
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան ա...
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայաստանի փորձառությունը
30.11.2021 | 12:00   ***
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայ...
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
30.11.2021 | 11:51   ***
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում է՝ անմնացորդ նվիրումով կատարելով իր առաքելությունը
30.11.2021 | 11:47   ***
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում ...
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին
30.11.2021 | 11:37   ***
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որո...
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ. ՌԴ ՊՆ
30.11.2021 | 11:30   ***
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրա...
Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
30.11.2021 | 11:22   ***
Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
Ինձ համար մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը»․ Մեսսի
30.11.2021 | 11:08   ***
Ինձ համար մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գ...
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ
30.11.2021 | 11:00   ***
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտ...
Կցուցադրվեն նմուշներ Շահումյանում այս տարի հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում
30.11.2021 | 10:43   ***
Կցուցադրվեն նմուշներ Շահումյանում այս տարի հայտնաբերված դամբարանից, որ...
Բոլորը

ՍԴ երեք դատավորների ընտրվելու հանգամանքը՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների գրեթե ողջ կազմով քվեարկելու արդյունքում կարելի է ասել պայթյուն առաջացրեց հանրության շրջանում։ Ամենատրամաբանական ընդվզումն այն էր, թե ինչպե՞ս կարելի էր ՍԴ երեք դատավորներին համարել նախկին իշխանությունների ներկայացուցիչներ ու նրանց փոխարեն ընտրել մեկ այլ երեքի, որոնք, մեղմ ասած, ավելի քան նախկին են։ Բայց, իրականում, այստեղ ոչ մի հակասություն չկա, որովհետև նախկին ու ներկա տարաբաժանումն ի սկզբանե «ֆեյք» է եղել ու փոխարենը լայնորեն կիրառվել թրի տակով անցնող, կամ չանցնող եզրույթները: Վարչապետի աջը չհամբուրած Հրայր Թովմասյանն ու նրա երկու գործընկերներին պարզապես փոխարինեցին նրանցով, ովքեր համբուրել են:

Իսկ ամենաարտառոցն այն է, որ դատավորների ընդհանուր ժողովը ՍԴ դատավորի թեկնածու ընտրեց Վճռաբեկ դատարանի նախագահ Երվանդ Խունդկարյանին։ Հազիվ թե գտնվի մեկ միամիտ, որ հավատա, որ ՍԴ դատավորի կարգավիճակն ավելի նախընտրելի է Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից: Այդ դեպքում ինչո՞ւ առաջադրվեց Խունդկարյանը։ Իսկ բացատրությունը միանգամայն պարզ է։ Նա հրաշալի հասկանում է, որ իշխող ուժը հանրաքվեի միջոցով սահմանադրական փոփոխությամբ Վճռաբեկ դատարանն ու ՍԴ-ն միավորելու է, ու ստեղծվելու է մեկ միասնական դատական մարմին, որը կդառնա դատական բուրգի գլուխը։ Իսկ Խունդկարյանը ՍԴ-ում Փաշինյանին ավելի մեծ ծառայություն կարող է մատուցել, քան Վճռաբեկ դատարանում ու դրանով իսկ հետագայում իր տեղը կունենա Փաշինյանի «արևի» տակ։ Ու առանձնապես ոչ ոք լուրջ չի վերաբերվում, որ Խունդկարյանը հայտարարեց, թե չի գտնում, որ դատական համակարգում ռադիկալ փոփոխությունների անհրաժեշտություն կա։ Սրանք նախապես պլանավորված սցենարի մի էլեմենտ է, թե իբր նրանք իշխող ուժում կան անկախ թեկնածուներ։

Հիմա ի՞նչ է մեզ սպասվում ու ինչի՞ համար էր այս ամենը։ Սահմանադրությունը պետք է փոխվի ու այն պետք է լինի Փաշինյանի վերարտադրության համար հարմար։ Վարչապետը լավ է հասկանում, որ հաջորդ ընտրությունները, եթե անցնեն այս Սահմանադրության պարագայում ու այս Ընտրական օրենսգրքով, ինքը դժվար թե մեծամասնություն ունենա: Բայց համարենք, որ Փաշինյանին հաջողվում է պաշտոնավարել մինչև այս խորհրդարանի լիազորությունների ժամկետի ավարտը՝ 2023 թվական, այդ դեպքում ինչպե՞ս պետք է ռևանշիստ համարի նախկիններին, որոնք հերթական ընտրություններին մասնակցելու ճանապարհով փորձելու են ստանալ հանրության վստահության քվեն ու գալ իշխանության։ Ու քանի որ Փաշինյանի իշխանությունը թույլ է տվել բազում ձախողումներ, բնական է, նախկիններն ավելի ակտիվ են ներգրավվելու ընտրական գործընթացներում՝ ունեն փող, կապեր ու փորձ։ Ու եթե միասնական թեկնածուով հանդես չգան ընդդիմադիրները, իսկ դա առավել հավանական է, քանի թևով էլ մասնակցեն, որևէ ուժի մեծամասնություն չլինելու պարագայում հանգիստ կարող են հետընտրական կոալիցիա կազմելով ձևավորել կառավարություն։

Այս պարագայում Փաշինյանին չի հաջողվելու հանրությանը բացատրել, թե բոլոր նախկիններն ու նրանց սատարողները միավորվել են հեղափոխության դեմ, քանի որ դրանք նորմալ քաղաքական գործընթացներ են՝ ընտրության միջոցով ձգտել իշխանության։ Իսկ եթե Փաշինյանը հաջորդ ընտրությունների ժամանակ զգալիորեն կորցրած լինի իր վստահությունը, կնշանակի նրա կողմից կառավարելի ընդդիմությունն էլ չի կարող Փաշինյանի «շվաքի տակ» բավարար ձայներ հավաքել ու մտնել խորհրդարան, որպեսզի վարչապետի ղեկավարած ուժի հետ անհրաժեշտ ձայներ ունենա Կառավարություն ձևավորելու համար։ Ու կարելի է ասել, որ եթե ոչ «կոնսենսուս մինուս մեկ», այլ հաստատ «կոնսենսուս ընդդեմ մեկի» տարբերակն է գործելու ու այդ մեկը լինելու է Փաշինյանը՝ իր ղեկավարած ուժով։

Ահա այս հեռանկարն է, որ Փաշինյանը ցանկանում է կանխել, որպեսզի հանրությանը բացատրի, որ նախկիները բոլորը համախմբվելու են ընդդեմ հեղափոխական արժեքների, ու թե ինչ արժեքներ են դրանք, Փաշինյանը կասի հաջորդ ընտրության ժամանակ։ Անգամ եթե ողջ իշխանությունը Փաշինյանի ձեռքում լինի, մեկ է ընտրությունների միջոցով ամբողջը կարող է կորցնել, ուրեմն Փաշինյանին պետք է, նոր սահմանադրություն ու նոր տրամաբանությամբ ընտրություններ, որպեսզի կարողանա հանրությանը նոր խոստումներ տալ ու, որպեսզի չհասկանան՝ խորհրդարա՞ն են ընտրում, վարչապե՞տ, թե՞ նախագահ։ Ու սա է հարկավոր բացատել հանրությանն ու քաղաքական ուժերին, այլ ոչ թե ծանրանալ ՍԴ դատավորների անցյալի վրա, նրանք ապագայում ծառայություն մատուցելու համար են այդքան պահանջված Փաշինյանի համար, սա է պետք կանխել։ Մինչև ողջ ընդդիմադիր դաշտը բոլոր անկյուններից հարվածում է Փաշինյանին, որպեսզի տապալի նրան այսօր, նա մանրակրկիտ նախապատրաստվում է, որպեսզի հաղթի վաղը։

Այսօր չես հաղթի Փաշինյանին, եթե կռվում ես նրա հետ հիմա ու հիմք ընդունում քո ուժերի գերազանցությունը, համեմատելով Փաշինյանի ու նրա թիմի անցյալի հետ՝ նրանք անփորձ են, չունեն միջազգային կապեր, անբարեկեցիկ ընտանիքների անդամներ են։ Բայց այս ընթացքում Փաշինյանի իշխանությունն աստիճանաբար փորձ է ձեռք բերում, միջազգային կապեր հաստատում, երկրի ներսում աննկատ բիզնես ծրագրերի մեջ ներքաշվում, նյութապես բարելավում իրենց վիճակը։ Վաղը ընտրություններում պայքարելու ես արդեն հինգ տարի իշխանության եղած ուժի հետ, որը բավարար ռեսուրս է կուտակել պայքարի համար, միաժամանակ բավարար չափով չի զզվեցրել հանրությանը, քանի որ անցումային ու խառը հինգ տարի է պաշտոնավարել, ոչ թե նախկինների նման 20 տարի։

Այսօր շատերը թիրախավորել են Փաշինյանի ու նրա թիմի չքավոր անցյալը, դրանով որպեսզի անհարմար վիճակի մեջ գցեն նրանց, բայց ո՛չ Փաշինյանը, ո՛չ էլ նրա թիմը դրանից ոչ միայն չեն կաշկանդվում, այլև հպարտանում են ու դա օգտագործում PR նպատակներով, որ իրենք ոչինչ էին, բայց, ըստ իրենց՝ դարձան ամեն ինչ՝ ինտերնացիոնալի հայտնի խոսքերի տրամաբանությամբ։ Փաշինյանը դրանով արդարանում է հանրության առաջ, թե իրենք ոչինչ չունեն ու իրենց դեմ պայքարում են նրանք, ովքեր մեծ միջոցներ են կուտակել երկիրը թալանելով։ Այս պարագայում նույնպես չես կարող պայքարել Փաշինյանի ծանր մանկության հետ ու նրան հաղթել հաջորդ ընտրություններում, երբ նա այլ կապերով, այլ կարողություններով ու այլ հնարավորություններով է մասնակցելու ընտրություններին։

Վռամ Սուքիասյան

Նյութի աղբյուր՝ www.tert.am
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0