booked.net booked.net booked.net booked.net


/ Քաղաքական / Սարսափելի ճշմարտություն․«Ապրիլյան պատերազմից առաջ մերոնք իմացել են, թե Ադրբեջանը որ կողմից և որտեղ է...

Սարսափելի ճշմարտություն․«Ապրիլյան պատերազմից առաջ մերոնք իմացել են, թե Ադրբեջանը որ կողմից և որտեղ է հարձակվելու, բայց․․․»

Լրահոս

6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով դադարեցրել են չվերթները
30.11.2021 | 15:14   ***
6 զոհ և տասնյակ տուժածներ․ Ստամբուլի օդանավակայանները փոթորկի պատճառով...
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին
30.11.2021 | 15:09   ***
Հունաստանի խորհրդարանի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայո...
ArmnewsOnline TV Youtube chanel
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործարկման շուրջ
30.11.2021 | 14:59   ***
Վիեննայում համաձայնության են եկել երկու աշխատանքային խմբերի վերագործար...
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայելական հետախուզության զգուշացումն ԱՄՆ-ին
30.11.2021 | 14:49   ***
Իրանը պատրաստվում է ուրանի հարստացումը հասցնել մինչև 90 տոկոսի. իսրայե...
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
30.11.2021 | 14:43   ***
Սանդրա Մեյսոնը դարձավ Բարբադոսի Հանրապետության առաջին նախագահը
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժողովների բյուրոների անդամների ընտրությունները
30.11.2021 | 14:24   ***
Մադրիդում տեղի են ունեցել Միջխորհրդարանական միության մշտական հանձնաժող...
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
30.11.2021 | 14:20   ***
Թուրքիայում լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է ընդդիմադիր գործիչ
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետների կարգում․ հանձնաժողովը տվեց դրական եզրակացություն
30.11.2021 | 14:10   ***
Փոփոխություններ արական սեռի քաղաքացիների անձնագրերի տրամադրման ժամկետն...
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
30.11.2021 | 14:05   ***
Ադրբեջանը միջազգային հետախուզում է հայտարարել Իրանի քաղաքացու նկատմամբ
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
30.11.2021 | 13:56   ***
«Հիացած եմ». ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինն այցելել է Զինվորի տուն
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է Մեսսիին
30.11.2021 | 13:48   ***
Սա արդարացի հարգանքի տուրք է յուրահատուկ տաղանդին. Պելեն շնորհավորել է...
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվաճել աշխարհի առաջնությունում
30.11.2021 | 13:33   ***
Հաշմանդամություն ունեցող բազկամարտիկները 2 ոսկե և 2 բրոնզե մեդալ են նվ...
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու գործի նախաքննությունն ավարտվել է
30.11.2021 | 13:30   ***
2020թ. Արցախյան պատերազմի ժամանակ հայտնաբերած հրազենը ապօրինի պահելու ...
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
30.11.2021 | 13:16   ***
Ռիհաննան դարձել է Բարբադոսի ազգային հերոս
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխնիկայի կիրառման ընթացակարգը
30.11.2021 | 13:11   ***
Կառավարությունը նախատեսում է կանոնակարգել ԶՈՒ ՀՕՊ-ի կողմից զենքի և տեխ...
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձանի պատրաստման համար
30.11.2021 | 13:07   ***
Երևանի ավագանին գումար կհատկացնի 2008-ի մարտի 1-ին զոհվածների հուշարձա...
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորքերի հետ քաշվելու լուրը
30.11.2021 | 13:00   ***
ՊՆ-ն ոչ հերքում, ոչ հաստատում է Իշխանասարի հատվածում ադրբեջանական զորք...
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
30.11.2021 | 12:51   ***
Ադրբեջանում ռազմական ուղղաթիռ է կործանվել
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դպրոցի ընդունելություն, ուսուցչի տարակարգ, ներառականություն
30.11.2021 | 12:46   ***
Պարզաբանումներ «Հանրակրթության մասին» օրենքի նոր նախագծի վերաբերյալ. դ...
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է
30.11.2021 | 12:28   ***
Քարաթափման պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապար...
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան առողջության կենտրոն»-ում․ 2 բուժաշխատող կալանավորված է․ Դատախազություն
30.11.2021 | 12:23   ***
Հոգեմետ դեղահաբերի ապօրինի իրացման, կաշառքի դեպքեր «Գյումրու հոգեկան ա...
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայաստանի փորձառությունը
30.11.2021 | 12:00   ***
Միգրացիոն ծառայության պետը ՄՄԿ խորհրդի 112-րդ նիստին ներկայացրել է Հայ...
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
30.11.2021 | 11:51   ***
Ապարանում բախվել են MAN-ն ու Ford Transit-ը. կա վիրավոր
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում է՝ անմնացորդ նվիրումով կատարելով իր առաքելությունը
30.11.2021 | 11:47   ***
Փոխգնդապետ Սեմեոնով. 44-օրյա պատերազմի հերոս, ով այսօր էլ առաջնագծում ...
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որոշումը կհրապարակի դեկտեմբերի 7-ին
30.11.2021 | 11:37   ***
ՄԱԿ-ի միջազգային դատարանը Հայաստանի՝ Ադրբեջանի դեմ հայցով կայացրած որո...
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրահաղորդիչ գծերի վերականգնման աշխատանքների ժամանակ. ՌԴ ՊՆ
30.11.2021 | 11:30   ***
Ռուս խաղաղապահներն ապահովել են անվտանգությունը Շուշիի շրջանում էլեկտրա...
Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
30.11.2021 | 11:22   ***
Գարեգին Նժդեհի հրապարակում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային
Ինձ համար մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գնդակը»․ Մեսսի
30.11.2021 | 11:08   ***
Ինձ համար մեծ պատիվ է լինել ՊՍԺ-ի առաջին խաղացողը, ով նվաճել է «Ոսկե գ...
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտական օրվա կապակցությամբ
30.11.2021 | 11:00   ***
ԱՀ ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի ուղերձը՝ ոստիկանության ծառայողի մասնագիտ...
Կցուցադրվեն նմուշներ Շահումյանում այս տարի հայտնաբերված դամբարանից, որն իր տեսակով առաջինն է ՀՀ տարածքում
30.11.2021 | 10:43   ***
Կցուցադրվեն նմուշներ Շահումյանում այս տարի հայտնաբերված դամբարանից, որ...
Բոլորը

«Փաստ» օրաթերթ-ը գրում է. Մեր հյուրն է Արցախի Ազգային հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը` Կոմանդոսը:

– Սահմանին տիրող և օրեցօր աճող լարվածությունը ինչո՞վ է պայմանավորված: Ինչո՞ւ է Ադրբեջանը սրում վիճակը:

– Ադրբեջանի քաղաքականությունն է` սահմանի վրա միշտ լարվածություն պահել: Դրա համար երկու պատճառ կա: Նախ` որպեսզի կարողանա կառավարելի պահել այն փոթորկումները, որոնք տեղի են ունենում երկրի ներսում: Հիմա մեծապես բարձրացել է Ադրբեջանի տարածքում ապրող բնիկ ժողովուրդների ազգային ինքնագիտակցությունը: Երկրորդ` այդ լարվածությունն ուղղված է մեր դեմ: Ադրբեջանը կարծես Թուրքիայի կցորդը լինի:

Իսկ Թուրքիան ցանկանում է իրականացնել իր երազանքը` վերացնել Հայաստանը և Ադրբեջանի տարածքով հասնել մինչև Չինաստան: Պանթյուրքիստական այդ երազի մի մասը նրանք փոխանցել են Ադրբեջանին, որը հիմա խոսում է ոչ թե Ղարաբաղը, այլ Հայաստանը, Երևանը գրավելու մասին: Որպեսզի մեզ ապացուցեն, որ շատ զենք ունեն, տեխնիկա ունեն, մեծ գումարներ ունեն, նույնիսկ համացանցում տեսանյութ են տեղադրել` ինչպես 20 րոպեում «ազատագրել» Ղարաբաղը: Նման մարդկանց հետ շատ դժվար է բանակցություններ վարել: Ու այս լարվածությունը պարույրի նման տարեցտարի ավելանում է:

– Այսօր շատերն այն կարծիքին են, որ այդ լարվածությունը կարող է հանգեցնել լայնամասշտաբ պատերազմի: Դուք դրա հնարավորությունը տեսնո՞ւմ եք:

– Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմի երբեք չի գնա: Այդ երկիրն ունի կենսական նշանակության օբյեկտներ, որոնք նավթ են արդյունահանում, մշակում, արտահանում: Այնտեղ կա նավթային քաղաք, որ կառուցվել է դեռ խորհրդային տարիներին: Կան նավթ մշակող ընկերություններ` մի քանի հարյուր հա մակերեսով: Նրանք նստած են նավթային տակառի վրա, որը մերոնք վաղուց կարող էինք հօդս ցնդեցնել: Բացի այդ, կան մեծ հիդրոկայաններ, որոնք մեր ատոմակայանից 6 անգամ ավելի հզոր են: Իսկ Հայաստանը նման մեծամասշտաբ օբյեկտներ չունի: Միայն Մեծամորի ատոմակայանն է, որը եթե խոցվի, առաջին տուժողներից մեկը կլինի Թուրքիան` քամին այդ ուղղությամբ է փչում: Ուրիշ ոչինչ չունենք: Մեր հարստությունը մեր ժողովուրդն է: Ու եթե Ադրբեջանը գնա մեծամասշտաբ ռազմական գործողությունների, մեր հիմնական և կարևոր կորուստը մեր մարդիկ են լինելու:

– Մի քանի օր առաջ նախարար Վիգեն Սարգսյանը խոսեց «Իսկանդեր» կիրառելու հնարավորության մասին, իսկ նախագահ Սերժ Սարգսյանն ասաց, որ լուրջ ագրեսիայի դեպքում մեր զինանոցում գտնվող բոլոր հնարավորությունները կօգտագործենք:

– Կարծում եմ` նման լուրջ զենք կիրառելու կարիք չի էլ լինի: Մեր տրամադրության տակ կան Точка–У հրթիռային համակարգեր, որոնք կհասնեն, ասենք, մինչև Մինգեչաուր կամ էլ նավթամուղ կամ գազամուղ` ու վերջ:

– Դա` եթե խոշորամասշտաբ պատերազմ լինի: Բայց հիմա Ադրբեջանը սահմանն է լարված պահում: Գնալով` ավելի մեծ տրամաչափի սպառազինություն է կիրառում: Մեր պատասխանը համարժե՞ք է:

– Ոչ, համարժեք չէ: Ես համարում եմ` ճիշտ չէ, որ մենք սպասում ենք ադրբեջանցիները հարձակվեն, հետո մենք պատասխան տանք: Այս քաղաքականությունն է բերել այս օրվան: Այն, ինչ հիմա Սերժ Սարգսյանն ու Վիգեն Սարգսյանն ասում են, պետք է վաղուց արած լինեինք, դեռ տարիներ առաջ: Դա մեզ թույլ է տալիս նաև միջազգային իրավունքը: ՄԱԿ–ի 51–րդ հոդվածն ասում է` եթե հակառակորդը պատրաստվում է քեզ վրա հարձակվել, դու իրավունք ունես կանխարգելիչ հարված տալ: Բայց, չգիտես ինչու, մի այնպիսի անհոգություն ունենք… Դրա համար էլ Ադրբեջանն այդքան լկտիացել է:

Դեռ չեմ խոսում այն մասին, որ մինչև ապրիլյան պատերազմը մերոնք սահմանափակված էին իրենց պատասխան գործողություններում: Հիմա իրադարձությունների նժարը մի փոքր դեպի մեզ է փոխվել: Քարոզչական առումով իրավիճակը մեր հանդեպ ավելի բարեհաճ է: Բայց այդ հանգամանքից օգտվելու համար պետք է փող ներդնել, պետք է լուրջ մասնագետներ ունենալ, պետք է հարցը գրագետ ձևով դնել: Բայց չկա մի երկիր, որ այդ հարցում մեզ աջակցի: Իսկ ինչո՞ւ է Ադրբեջանը քարոզչական դաշտում այդքան լավ աշխատում: Որովհետև նրա կողքին է Թուրքիան, մասնագետներ են գալիս Իսրայելից, հարկ է լինում` այլ երկներից էլ են հրավիրում: Հետո ասում ենք` սա են անում, նա են անում, Սաֆարովին հերոս են դարձնում: Հիմա էլ Մեհրիբանին փոխնախագահ է նշանակում: Ի դեպ, այս առիթով Ադրբեջանում շատերը Ալիևին կատակով խորհուրդ են տալիս զոքանչին էլ պաշտպանության նախարար նշանակել:

– Իսկ մենք կարողանո՞ւմ ենք ճիշտ օգտագործել այդ բարեհաճ փոփոխությունները:

– Չգիտեմ` չե՞նք ուզում, թե չենք կարողանում, բայց ոչինչ էլ չենք անում: Մեզանում միայն ներքաղաքական պայքարն է լավ ստացվում: Նյութական բարիքների համար պայքարը: Իսկ թե ինչ է սահմանին կատարվում, է՜հ… Մյուս կողմից էլ, սակայն, նոր պաշտպանության նախարարի մտածողությունը, մոտեցումները մեր պաշտպանունակության վերաբերյալ ճիշտ են: Հիմա սահմանն ամրացվում է, առաջնագիծը հագեցվում է: Նա քիչ խոսում է, բայց շատ գործում է:

– Դա ապրիլի՞ց քաղած դասերն են: Մի քանի օր առաջ վարչապետը ԱԺ–ում հայտարարեց, որ ապրիլյան պատերազմի ժամանակ առաջնագծի մեր զինվորները վառելիք չունեին, բենզինի հետ կերոսին է խառնած եղել:

– Իրականում ապրիլյան պատերազմը Ադրբեջանի կողմից նախօրոք նախապատրաստվել է: Մինչև հարձակվելը նրանք վարժանքներ են արել, սովորել են: Այդ մասին ամերիկացիները գիտեին: Եթե նրանք գիտեին, ուրեմն հաստատ մերոնք էլ են իմացել: Այդ տեղեկությունները մեզ փոխանցվել են: Մեր հետախուզությունն իմացել է Իմացել է` ուր և ինչպես են հարձակվելու:

Բայց ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին: Ո՞վ ինչ–որ բան արեց: Ոչ ոք: Ու այնպես էր, որ մեր զինվորը կռվում էր ոչ թե նրանց զինվորի դեմ, այլ մեր զինվորը կռվում էր հատուկ խմբի դեմ, որի կազմում եղել են հրետանավորներ, կապավորներ, «սև գայլեր», ավիացիա, այսինքն` հատուկ խումբ, որը պատրաստվել էր անակնկալ հարված հասցնել: Ապրիլյան պատերազմը չի բացահայտվում, ինչպես մեր երկրում տեղի ունեցած ցանկացած այլ իրադարձություն: Գիտենք կտորներով, հատվածական, բայց ամբողջ պատկերը չի երևում: Դրա համար էլ վարչապետը կարող է նման բան ասել, մեկ ուրիշն էլ մի այլ բան կարող է ասել:

 

Նյութի աղբյուր՝ armedia.site
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 0 0 0 0