/ Քաղաքական / 21․09․2013-ի արխիվից․ Վահան Բադասյանի պայքարը՝ հանուն արդարության

21․09․2013-ի արխիվից․ Վահան Բադասյանի պայքարը՝ հանուն արդարության



Լրահոս

Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է
27.02.2021 | 16:45   ***
Դանակահարություն Վանաձորում. 1 անձ ձերբակալվել է
Կորոնավիրուսի մեկ դեպքի պատճառով Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում կսահմանվի կարանտին
27.02.2021 | 16:42   ***
Կորոնավիրուսի մեկ դեպքի պատճառով Նոր Զելանդիայի խոշորագույն քաղաքում կ...
ArmnewsOnline TV Youtube chanel
Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար
27.02.2021 | 16:36   ***
Ստրասբուրգում հասարակական տրանսպորտն անվճար կդառնա երեխաների համար
Ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանի ներքաղաքական խմորումները. քաղաքագետներ
27.02.2021 | 16:22   ***
Ինչպե՞ս կարելի է գնահատել Հայաստանի ներքաղաքական խմորումները. քաղաքագե...
Իրանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 81 դեպք
27.02.2021 | 16:15   ***
Իրանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսից մահվան 81 դեպք
ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու առաջարկության հետ կապված
27.02.2021 | 16:09   ***
ՀՀ նախագահն առայժմ որոշում չի կայացրել ԶՈՒ ԳՇ պետին պաշտոնից ազատելու ...
Հնդկաստանը երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները
27.02.2021 | 15:47   ***
Հնդկաստանը երկարաձգել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները
Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքը
27.02.2021 | 15:38   ***
Ազգային ժողովի շենքի դիմաց մեկնարկել է «Հայրենիքի փրկության շարժման» հ...
Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է քառօրյա ժողովը
27.02.2021 | 15:35   ***
Գերագույն հոգևոր խորհուրդը եզրափակել է քառօրյա ժողովը
ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել
27.02.2021 | 15:31   ***
ԱՄՆ-ում ինքնաթիռի կործանման հետևանքով 3 մարդ է մահացել
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ունեցել
27.02.2021 | 15:28   ***
Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են ուն...
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը կրկին հանդիպել են, այս անգամ՝ նախագահականում. 168.am
27.02.2021 | 15:20   ***
Արմեն Սարգսյանն ու Օնիկ Գասպարյանը կրկին հանդիպել են, այս անգամ՝ նախագ...
Արա Այվազյանը հայ գերիներին վերադարձնելուց հրաժարվելը միջազգային իրավունքի խախտում է համարում
27.02.2021 | 15:15   ***
Արա Այվազյանը հայ գերիներին վերադարձնելուց հրաժարվելը միջազգային իրավո...
Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերեն տարածաշրջանից. Այվազյան
27.02.2021 | 15:10   ***
Թուրքիան և Ադրբեջանը օտարերկրյա վարձկաններին պետք է անհապաղ դուրս բերե...
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մի խումբ պատգամավորների հետ
27.02.2021 | 15:02   ***
Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱԺ խմբակցություններում չընդգրկված մ...
Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունում
27.02.2021 | 14:57   ***
Արա Այվազյանը Թուրքիան բացասական գործոն է համարում ԼՂ հակամարտությունո...
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել Խաշոգջիի սպանության պատճառով՝ շրջանցելով գահաժառանգ արքայազնին
27.02.2021 | 14:47   ***
ԱՄՆ-ն Սաուդյան Արաբիայի դեմ պատժամիջոցներ է սահմանել Խաշոգջիի սպանությ...
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Արտակ Բեգլարյան
27.02.2021 | 14:38   ***
Արցախի Հանրապետությունը չի կարող լինել Ադրբեջանի մաս. Արտակ Բեգլարյան
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք ձյունով մարել են անմար կրակը
27.02.2021 | 14:29   ***
Սանկտ Պետերբուրգում անհայտ անձինք ձյունով մարել են անմար կրակը
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժի միջոցով. Արա Այվազյան
27.02.2021 | 14:25   ***
Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը չի կարող ճնշվել կամ սառեցվել ուժ...
Պարգևներով, կոչումներով այդ հակասությունները փորձ էր արվում մեղմել. քաղաքագետը ներքաղաքական զարգացումների մասին
27.02.2021 | 14:18   ***
Պարգևներով, կոչումներով այդ հակասությունները փորձ էր արվում մեղմել. քա...
«Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համապատասխան մթնոլորտ, օրակարգի ձևավորում»․ Արա Այվազյանը` «ՌԻԱ Նովոստի»-ին
27.02.2021 | 14:03   ***
«Երևանը չի հրաժարվում Բաքվի հետ երկխոսությունից, բայց անհրաժեշտ է համա...
Հարուցվել է քրեական գործ 3 «օրենքով գողի» նկատմամբ
27.02.2021 | 13:49   ***
Հարուցվել է քրեական գործ 3 «օրենքով գողի» նկատմամբ
Հայաստանի արտգործնախարարը գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները
27.02.2021 | 13:46   ***
Հայաստանի արտգործնախարարը գնահատել է Ռուսաստանի հետ հարաբերությունները
Թուրքմենստանի նախագահը անուններ է տվել Աշխաբադի 140-ամյակի օրվա առաջին նորածիններին
27.02.2021 | 13:43   ***
Թուրքմենստանի նախագահը անուններ է տվել Աշխաբադի 140-ամյակի օրվա առաջին...
Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 զոհ, 1 վիրավոր
27.02.2021 | 13:37   ***
Կրկնակի վրաերթ Երևանում՝ Մալաթիայում գործող «Երևան Սիթիի» դիմաց․ կա 1 ...
Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին ներդրումներ կատարել «Հյուսիսային հոսք-2»-ում. Բորել
27.02.2021 | 13:29   ***
Եվրահանձնաժողովը չի կարող արգելել մասնավոր ընկերություններին ներդրումն...
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
27.02.2021 | 13:23   ***
ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկա...
Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ հնարավորությունների մասին
27.02.2021 | 13:16   ***
Պուտինը հայտարարել է ՌԴ զինված ուժերի բացառիկ հնարավորությունների մասի...
Ամենահավանական ձևաչափերից մեկը կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը. Ալեքսանդր Իսկանդարյան
27.02.2021 | 13:14   ***
Ամենահավանական ձևաչափերից մեկը կլինի ԵԱՀԿ Մինսկի խմբի պահպանումը. Ալեք...
Բոլորը

Հարցազրույց Արցախի Հանրապետության ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանի հետ

Վահան Բադասյանը ԼՂՀ Ազգային Ժողովի անկախ պատգամավոր է: Պատերազմի ժամանակ եղել է Հադրութի պաշտպանական շրջանի առաջին գումարտակի հրամանատարը: Մասնակցել է Մարտակերտի, Քելբաջարի, Ֆիզուլիի, Ջաբրայիլի և այլ շրջանների ազատագրական մարտերին: Տարբեր տարիների զբաղեցրել է Հադրութի վարչակազմի ղեկավարի պաշտոնը: 2010թ. պատգամավոր է ընտրվել ՀՅԴ համամասնական ցուցակով, այժմ անկուսակցական է, անկախ պատգամավոր: Վահան Բադասյանն աչքի է ընկնում ակտիվ հրապարակային գործունեությամբ:

-Պարոն Բադասյան, այսօր շատ է խոսվում արտագաղթի մասին: Ձեր կարծիքով, ինչու՞ են մարդիկ արտագաղթում: Արդյո՞ք այս երևույթն Արցախում հնարավոր չի կանխել:

-Ցավով պետք է նշեմ, որ Արցախից այսօր մարդիկ հեռանում են: Տարբեր լրատվամիջոցներով ես այդ մասին բազմիցս խոսել եմ: Պատճառները քիչ չեն: Գլխավոր պատճառը մնում է տնտեսական վիճակը, որտեղ հիմնական մեղքն իշխանություններինն է: Պատերազմից հետո մինչև մեր օրերն Արցախում չկա գյուղատնտեսական մթերքների կայուն արտադրություն և վերամշակում: Ներքին սպառման և արտահանման ապրանք չունենք: Ճիշտ է, ներկայիս իշխանությունները 2007-2010թթ. մեծ ջանքեր են գործադրել, փորձել են գյուղատնտեսական մթերքների կայուն արտադրության համար ստեղծել ամեն պայման (Արցախի ներդրումային և գյուղի ու գյուղատնտեսության հիմնադրամների միջոցներով, արտոնյալ և համայնքային վարկերով, սերմերի և պարարտանյութերի տրամադրմամբ, ոլորտին բյուջետային մեծ հատկացումներ կատարելով): Սակայն 2010թ. խորհրդարանական ընտրություններից հետո երկրի ներքին քաղաքականության մեջ վիճակը կտրուկ փոխվեց: Իսկ 2012թ. նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ երկիրը զարգացնելու համար նախորդ տարիների արածն ընդամենը փուչիկ էր: Երկու ընտրություններում էլ իշխանությունը խոստացել էր ժողովրդին, գրեթե յուրաքանչյուրին անհատական, կուլիսների ետևում, որ իշխանությանը ձայն տալու դեպքում ամեն ինչ լավ է լինելու: Սակայն ընտրություններից հետո պարզ դարձավ, որ այդ ՛՛լավը՛՛ էլի նույն մարդկանց համար է, ում համար նախկինում էլ է լավ եղել, իսկ իրենք ընդամենը խաբված են: Արդյունքում ստացվել է մի այնպիսի իրավիճակ, երբ տնտեսությունը մենաշնորհվել է մի խումբ մարդկանց կողմից, առաջացել է համատարած աղքատություն, պաշտոնների բաժանում յուրային-օտար սկզբունքով: Այս պայմաններում արցախցին տեսնում է, որ.

1. Առանց այն էլ չավարտված պատերազմի պայմաններում, այսպիսի ներքին և արտաքին քաղաքականության պարագայում իր սերնդի անվտանգության երաշխիքները պարզ չեն,

2. Սոցիալական անարդարությունը խիստ ակնառու է,

3. Նյութական ապահովություն գոյություն չունի, ինչի հետևանքով մի մասն ուզում է ընդմիշտ հեռանա, մի մասը ժամանակավոր աշխատանք է փնտրում Արցախից դուրս, մի մասն էլ փորձում է մնա ու պայքարի: Չնայած վերջիններիս թիվը քիչ է, քանզի քիչ է հույսը:

Սա արդյունքն է այն բանի, որ իշխանությունների կամայականությունները զսպող լծակ գոյություն չունի: Գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունները միաձուլվել են, քաղաքական համակարգը դարձել է միաբևեռ:

-Նշեցիք, որ գյուղացին խաբվել է: Ինչպե՞ս են խաբել գյուղացուն:

-Տարբեր օրինակներ կարելի է ասել: օրինակ, խաղողի արտադրության մեջ գյուղացին տեսնում է, որ գինին վաճառվում է հումքից 15-30 անգամ թանկ: Վերջերս Մարտունու շրջանի Սոս գյուղում էի, որտեղ զրույց ունեցա խաղող մշակող գյուղացիների հետ: Եթե այսօրվա 130 դրամի փոխարեն խաղողը մթերվի 150 դրամով՝ գյուղի երիտասարդները կմնան տեղում և խաղող կմշակեն: Այնինչ այս տարի միայն Սոսից տասնյակ երիտասարդներ են հեռացել: Կառավարությունը գյուղում մանկապարտեզ է կառուցում, բայց մի քանի տարի հետո մանկապարտեզում մանուկ չի լինելու, քանզի այս տարի արդեն, ինչպես նշեցի, տասնյակ երիտասարդներ են արտագաղթել:

Խաբվելը միայն այդ չէ: Ընտրությունների ժամանակ մարդկանց առանձին-առանձին յուղոտ օգնություն, մթերքների արտոնյալ գներով մթերում և ինչ ասես, որ չէին խոստացվել վայ-հեղինակությունների միջոցով: Բայց ընտրություններից հետո, բնականաբար, ոչ մի խոստում չի կատարվել և գյուղացին էլի մնացել է իր կոտրած տաշտակի առջև:

-Ինչպե՞ս եք տեսնում ելքն այս վիճակից:

-Ճանաչելով քաղաքական դաշտի բոլոր դերակատարներին՝ ես եկել եմ այն եզրահանգմանը, որ.

  1. Հարկավոր է այս իշխանություններից օր առաջ ձերբազատվել,
  2. Վերականգնել սոցիալական արդարությունը: Նշում եմ վերականգնել, որովհետև պատերազմի տարիներին կար այդ արդարությունը, ինչն էլ մեզ հաղթանակ բերեց:
  3. Սահմանադրության և օրենքների շրջանակներում արդարացի ընտրությունների արդյունքում հայրենանվեր մարդկանցից բաղկացած իշխանությունների ձևավրում:

Սա ստարտեգիան է, տակտիկան միասին պետք է որոշենք:

«Վերածնունդ» ամսաթերթ, սեպտեմբեր, 2013թ.


Հավանեցի՞ք նյութը, կիսվեք ընկերների հետ։


Կարող եք կիսվել Ձեր տպավորությամբ

0 0 2 0 0 0